Վաթսունչորս տարի անց այն բանից հետո, երբ Լոնդոնի Թեմզա գետը «կենսաբանորեն մեռած» հայտարարվեց, այն վերածնունդ է ապրում, քանի որ կարող է պարծենալ ավելի ցածր քիմիական պարունակությամբ, ինչն այն հարմար է դարձնում փոկերի, ծովաձիերի եւ նույնիսկ շնաձկների համար, գրում է The Hill-ը:
Լոնդոնի կենդանաբանական ընկերության տվյալներով՝ Թեմզայի վիճակի մասին վերջին զեկույցի նախապատրաստման ժամանակ գետում շնաձկների երեք տեսակ է հայտնաբերվել:
Շնաձուկը, որը սնվում է ձկներով եւ խեցգետնակերպերով, կարող է աճել մինչեւ 6 ոտնաչափ երկարություն եւ ապրել մինչեւ 50 տարի, թեեւ Կարմիր գրքում որպես խոցելի տեսակ է գրանցված:
Աստղաձեւ շնաձկները փոքր, սլացիկ շնաձկներ են, որոնք կարող են մինչեւ 4 ոտնաչափ երկարության հասնել եւ, որպես կանոն, մնում են օվկիանոսի հատակին՝ սնվելով խեցգետիններով, օմարներով եւ մանր ձկներով:
Ի տարբերություն այս տեսակի, փշոտ շնաձուկը (կատրան), թեեւ առավելագույն երկարությունը հասնում է մոտ 3.5 ոտնաչափի, թիկունքային լողակի վրա ունի թունավոր փշեր՝ գիշատիչներից պաշտպանվելու համար:
Թեմզա գետը մեծ հաջողությունների հասավ այն բանից հետո, երբ 1957 թվականին կենսաբանորեն մահացած դարձավ աղտոտվածության բարձր մակարդակի պատճառով: Լոնդոնի կենդանաբանական ընկերությունը պարզել է, որ Թեմզայում ներկայումս ավելի քան 115 ձկների եւ 92 թռչունների տեսակների էկոհամակարգ է պահպանվում:
Լոնդոնի կենդանաբանական ընկերությունը պարզել է, որ Թեմզայում ներկայումս ավելի քան 115 ձկների եւ 92 թռչունների տեսակների էկոհամակարգ է պահպանվում:
«Հոսելով աշխարհի մեծագույն քաղաքներից մեկով՝ Թեմզան տուն է հանդիսանում անհամար թվով վայրի կենդանիների համար` նույնքան բազմազան, ինչպես եւ Լոնդոնն է»,- հետազոտության առաջաբանում գրել է Լոնդոնի Կենդանաբանական ընկերության պահպանության եւ քաղաքականության տնօրեն Էնդրյու Թերին:





























