Google-ի թաքնված գործառույթը երկար տարիներ հետեւում է ձեր գտնվելու վայրին, գրում է The Hill-ը: Google-ի Location History-ն ամբողք աքաունթի համար ծառայություն է, որը գրանցում է ձեր շարժումները սմարթֆոնի միջոցով: 2009 թվականին իր ստեղծման օրվանից այն տվյալներ է պահում միլիոնավոր օգտատերերի իրական տեղաշարժերի մասին:

Թեեւ տեղեկատվությունը, որ աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մեկը վերահսկում է ձեր տեղաշարժը, կարող է մտահոգիչ լինել, քիչ հավանական է, որ դա արվում է ինչ-որ ստոր ծրագիր իրականացնելու համար:

Google-ն ասում է, որ կարող է ավելի լավ ծառայություններ մատուցել, եթե գիտի, թե որտեղ եք դուք եղել` ավելի ռելեվանտ գովազդներ եւ մանրամասն խորհուրդներ տալով աշխատանքի վայր մեկնելու համար, առաջարկություններ, որոնք հիմնված են ձեր այցելած վայրերի վրա:

Այնուամենայնիվ, եթե այս լուրը ձեզ ստիպում է շտապել անջատել Google-ի Location History-ն, դուք միայնակ չեք, եւ ձեր գտնվելու վայրը համացանցում պահելը լուրջ վտանգ է ներկայացնում գաղտնիության համար: Ահա թե ինչու Google-ը հայտարարեց, որ իր Location History-ն անջատված է եւ կարող է ակտիվացվել միայն օգտատիրոջ թույլտվությամբ։ Սակայն Google-ի Location History-ն շատ հեշտ է պատահաբար միացնել, հատկապես` Google-ի քարտեզների միջոցով:

Ինչպե՞ս անջատել Google-ի Location History-ն: Նախ այցելեք myactivity.google.com եւ օգտագործեք Google-ի ձեր հաշվառման տվյալները ձեր աքաունթ մուտք գործելու համար: Մուտք գործելուց հետո ընտրեք Location History եւ սեղմեք «Անջատել»:

Սակայն սա միայն կդադարեցնի Google-ի ձեր Location History-ն եւ չի ջնջի նախորդ տվյալները, որոնք կարելի է տեսնել maps.google.com/timeline կայքում: Դա եւս կարելի է ջնջել ձեր Location History-ի կարգավորումներում:

Որպեսզի Google-ն իսկապես չհետեւի ձեզ, դուք նաեւ պետք է անջատեք ակտիվությանը հետեւելը համացանցում եւ հավելվածներում: