Արեւելյան Նյուֆաունդլենդի հնագետները հայտնաբերել են այն, ինչը, հավանաբար, Կանադայում երբեւէ հայտնաբերված անգլիական ամենահին մետաղադրամն է, հայտնում է BBC-ն։ Հազվագյուտ արծաթե մետաղադրամ է հայտնաբերվել պատմական Cupids Cove-ում՝ երկրի առաջին անգլիական բնակավայրում:
Ենթադրվում է, որ այն հատվել է ավելի քան 520 տարի առաջ: Հնագետների խումբը հետազոտել է մետաղադրամը՝ խորհրդակցվելով Կանադայի Բանկի արժույթի թանգարանի հետ եւ պարզել, որ այն հատվել է Քենթերբերիում 1493-1499 թվականներին: Գլխավոր հնագետ Ուիլյամ Գիլբերտը, ով 1995 թվականից ի վեր պեղումներ է անում այդ վայրում, հայտնագործությունն անվանել է «կարեւոր գտածո»:





























