Օդաչու Էնթոնի Բլեյքի աշխատանքը կայանում է երկշարժիչ Cessna ինքնաթիռով աննպատակ թռիչքի մեջ ամպերի միջով այն ժամանակ, երբ ինքնաթիռի հետեւի մասոում նրա ուղեւորները սեքսով են զբաղվում, գրում է NYP-ն։
995 դոլարով զույգը կարող է վարձակալել Love Cloud ինքնաթիռը 45 րոպեով եւ սիրով զբաղվել, մինչ 51-ամյա Բլեյքը թռնում է Լաս Վեգասից 5280 ֆուտ բարձրության վրա: Եթե այդ ժամանակը չի բավականացնում, ապա սեանսը կարելի է երկարացնել մինչեւ 1.5 ժամ 1495 դոլարով։ Անվտանգության գոտիները կարելի է հանել թռիչքից երկու րոպե անց։
Cessna-ն հագեցած է մահճակալով, կարմիր ատլասե սավաններով եւ սեքսուալ դիրքի համար նախատեսված բարձով:
Բլեյքն աղմուկը ճնշող ականջակալներ է կրում, իսկ վարագույրը թույլ չի տալիս տեսնել, թե ինչ է կատարվում իր հետեւում: Հաճախորդների թվում ամենատարբեր մարդիկ են. գրգռված նորապսակներից մինչեւ տարեց զույգեր եւ սվինգերների խմբեր Եվրոպայից:





























