Երեքշաբթի պղնձի գներն ընկնում են՝ արդյունաբերական մետաղի աշխարհի ամենամեծ սպառողը հանդիսացող Չինաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված մտահոգությունների ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները:

Comex բորսայում պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.27 տոկոսով՝ հասնելով 4.3987 դոլարի մեկ ֆունտի դիմաց (մոտ 0.45 կիլոգրամ):

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) երկուշաբթի պղնձի մեկ տոննայի գինը նվազել է 0.39 տոկոսով` մինչեւ 9673 դոլար, ալյումինի գինը` 1.59 տոկոսով` մինչեւ 2657 դոլար, ցինկի գինը՝ 1.55 տոկոսով` մինչեւ 3217 դոլար տոննայի դիմաց։