WhatsApp-ում գրառումները հեռախոսում շարունակում են պահպանվել անգամ անձնական գրագրությունից եւ խմբային չաթերից դրանք ջնջելուց հետո։ Ինչպես պարզել են The Sun-ի լրագրողները, դրանք կարելի է կարդալ պահուստային պատճենման գործառույթի օգնությամբ։

Ջնջած գրառումները վերականգնելու համար անհրաժեշտ է ջնջել WhatsApp-ը, հետո նորից տեղադրել այն հավելվածներից։ Համակարգ մտնելուց հետո օգտատիրոջը կառաջարկեն օգտվել սարքում գոյություն ունեցող մեսենջերի պահուստային պատճեններից։ Վերականգնումից հետո գրագրություններում կհայտնվեն նաեւ հեռացված հաղորդագրությունները։

The Sun-ը նշում է, որ նոր միջոցը բնավ միակը չէ։ WhatsApp-ում հեռացված գրագրությունը կարդալ կարելի է նաեւ ծանուցումների մատյանի օգնությամբ, որը պահվում է սարքի մեջ։ Բայց դրա համար հարկավոր է, որպեսզի օգտատերը փոխգործակցի  հաղորդման մասին ծանուցման հետ, որը հետո հեռացվել է։ Բացի այդ, հեռախոսի վերբեռնումը կարող է ջնջել ծանուցումների մատյանը։

Չաթերի եւ բոլոր հաղորդագրությունների պահուստային պատճենները WhatsApp-ում ըստ էության ստեղծվում են ամեն օր, օգտատիրոջ բնակության վայրի ժամանակով գիշերը ժամը 2-ին։ Բայց կարգավորումներում կարելի է փոխել պարբերականությունը ամեն շաբաթվա կամ անգամ ամեն ամսվա համար։