Կանադայի Օնտարիո նահանգի Բրամփթոն քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով երկու մարդ է վիրավորվել, հաղորդում է CTV-ն։

Միջադեպը տեղի է ունեցել տեղի համաժողովների կենտրոնի մոտ։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները տեղում հայտնաբերել են մի կնոջ՝ հրազենային վնասվածքներով։ Ավելի ուշ դեպքի վայրից ոչ հեռու վթարի ենթարկված մեքենայում հրազենային վնասվածքներով տղամարդու են հայտնաբերել։ 

Ոստիկանությունն այս պահին ոչ ոքի բերման չի ենթարկել։