Rai թայֆունը Ֆիլիպիններում 208 մարդու կյանք է խլել։ Այս պահին եւս 52 մարդ համարվում է անհետ կորած։ Տարերային աղետի ժամանակ տուժել է առնվազն 239 բնակիչ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Դեկտեմբերի 19-ին Manila Bulletin թերթը հայտնել էր 169 զոհի մասին, որոնցից ամենաշատը` Կենտրոնական Վիսայաներում, որտեղ մահացել է 129, վիրավորվել ավելի քան 100 մարդ:

Արեւմտյան Վիսայաներում 22 մարդ է զոհվել։ Մնացած զոհերը երկրի երեք այլ շրջաններում են։