Վրաց պատրիարք Իլիա Բ-ի մեկ բառն էլ հազարավոր մարդկանց համար մեծ նշանակություն ունի եւ հենց դրանից է վախենում Սահակաշվիլին: Այս մասին վրացական «Ասավալի-դասավալի» պարբերականի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է ընդդիմադիր «Ժողովրդական շարժման» առաջնորդ Նինո Բուրջանաձեն:

Նրա խոսքով, կրոնական միավորումներին իրավական կարգավիճակ շնորհելը, Վրաստանի պատրիարքարանի եւ հենց Պատրիարք Իլիա Երկրորդի նկատմամբ Սահակաշվիլիի վարած քաղաքականության շարունակությունն է:

«Վրաստանի կառավարությունը վախենում է բոլոր նրանցից, որոնց խոսքով առաջնորդվում է հասարակությունը, իսկ հասարակության համբերության բաժակը հավատացեք` արդեն լցվել է»,- նշել է շարժման առաջնորդը, ընդգծելով, որ կրոնական միավորումների օրենքը մոտ ապագայում անպայման ցույց կտա իր բացասական կողմերը, որոնց պատասխանատվության բեռը կմնա Վրաստանի կառավարության ուսերին: