Պակիստանը հայտարարել է Babur թեւավոր հրթիռի հաջող փորձարկման մասին, որի հեռահարությունը գերազանցում է 900 կիլոմետրը, ինչը կրկնակի գերազանցում է նույն մոդելի նախկին հրթիռի հեռահարությունը, հայտնում է AP-ը։
Հրթիռի հեռահարության մեծացումն էլ ավելի է մեծացնում Պակիստանի ռազմական ներուժը։
Հրթիռը, որը կոչվում է Babur 1В, հայրենական մշակման հրթիռ է։ Ավելի վաղ տարբերակն ուներ ընդամենը 450 կիլոմետր անցնելու սահմանափակ հնարավորություն։



























