Ավստրալիայի իշխանությունները հողի սեփականատիրոջն ու երկու ընկերություններին մեղադրել են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի ավելի քան 250 դեպքի մեջ՝ կապված տասնյակ կոալաների «սպանդի» հետ, հայտնել է CNN-ը։

2020 թվականի փետրվարին 21 կոալա սպանված է գտնվել, եւս մի քանիսը վիրավորվել են Քեյփ Բրիջուոթեր հրվանդանի անտառային պլանտացիաում՝ նահանգի մայրաքաղաք Մելբուրնից մոտ 377 կիլոմետր հարավ-արեւմուտք, ասվում է Վիկտորիա նահանգի բնության պահպանության կարգավորիչի հայտարարության մեջ: Հայտարարության մեջ ասվում է, որ իշխանությունները էվթանազիայի են ենթարկել 49 վիրավոր կոալաների, որոնցից շատերը տուժել են սովից, ջրազրկումից եւ կոտրվածքներից:  

Հաղորդվում է, որ տղամարդը եւ ընկերությունը մեղադրվում են «անհիմն կերպով տասնյակ կոալաների ցավ կամ տառապանք պատճառելու մեջ»: «Նրանք մեղադրվում են նաեւ կոալաների վերացման մեջ, որոնք պահպանվող տեսակ են համարվում»։

Ընդհանուր առմամբ 126 մեղադրանք է առաջադրվել, այդ թվում՝ 18-ը՝ դաժան վերաբերմունքի համար։ Դաժան վերաբերմունքի մեղադրանքներից մեկը ներկայացվել է առանձին կապալային ընկերության դեմ՝ կոալաների պոպուլյացիային հետապնդելու համար։ Հայտարարության մեջ չեն նշվում մեղադրյալների անունները։

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար առավելագույն տուգանքը կազմում է մոտ 78.000 դոլար բիզնեսի համար եւ ավելի քան 32.000 դոլար կամ 12 ամիս ազատազրկում ֆիզիկական անձի համար: