ԱՀ Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքի տարածքում շարունակվում են պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչների համար նախատեսված առաջին թաղամասի կառուցապատման աշխատանքները։

Արցախի քաղաքաշինության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ թաղամասում, որը ըստ նախագծի կունենա 92 բնակելի տուն, ներկայումս շարունակվում են ակտիվ շինաշխատանքներ ընթանալ։ Որոշ առանձնատներ արդեն տանիքապատվում են, իսկ մյուսներում դեռ ընթացքի մեջ են հիմքերի կառուցման և պատերի շարման աշխատանքները։ Առանձնատները կլինեն 2, 3, 4 և 5 սենյականոց։

Թաղամասի կառուցումն իրագործվում է բարեգործական միջոցներով։

Կառուցապատումը իրականացնում է «Կապավոր» ՍՊԸ-ն։

Շինարարական աշխատանքները նախատեսվում են ավարտին հասցվել մինչև հաջորդ տարեվերջ։