Հայաստանում ապրելն ավելի ապահով է, քան զարգացած երկրներում: Այս մասին դեկտեմբերի 23-ին հայտարարել է ՀՀ վարչապետին առընթեր սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Նա նաեւ խոստովանել է, որ պատերազմի ուրվականը խաթարել է անվտանգության զգացումը։ «Հանգիստ եմ երեխաներիս համար, երբ գնում են դպրոց կամ այլ տեղ»,- նշեց Սինանյանը։

Ինչ վերաբերում է այլ հարցերով լիազոր անձանց, նրանք, ըստ Սինանյանի, դեռ չկան, սակայն կան թեկնածուներ։ «Ներկայումս պլանավորման փուլում ենք, թե աշխարհագրական տեսանկյունից ինչպես իրականացնել բաշխումը», - հավելեց պաշտոնյան։