Գեղեցկության մրցույթի նախկին հաղթող Ասունտա Մարեսկան, ով հայտնի է դարձել 1950-ականների կեսերին ամուսնու մարդասպանին սպանելուց հետո, մահացել է 86 տարեկան հասակում:

Ինչպես նշում է The Guardian-ը, նա եղել է նեապոլիտանական մաֆիայի առաջին կին պարագլուխը։

Մարեսկան 18 տարեկան էր, երբ հղիության 6-րդ ամսում գտավ Կամորայի բարձրաստիճան անդամ Անտոնիո Էսպոզիտոյի հետքը, ով պատվիրել էր սպանել նրա ամուսնուն։ Նա կրակել է նրան հենց Նեապոլի փողոցում։ Դատավարության ժամանակ նա հայտարարել է, որ դա նորից կաներ։ 

Մարեսկան երեխա է լույս աշխարհ բերել արդեն բանտում։ Նա իր որդուն՝ Պասկուալինոյին հանդիպել է ազատ արձակվելուց  14 տարի անց։ Նա ակտիվորեն շարունակել է մասնակցել Նեապոլի հանցավոր կյանքին եւ հայտնի դարձել որպես Մադամ Կամորա։