Երեւանում այսօր` հուլիսի 15-ին, առավոտյան ժամը 10:00-ից սկսած Orange Tennis ակումբում մեկնարկում են Orange Tennis Cup մրցաշարի կիսաեզրափակիչ խաղերն ու զուգախաղերի եզրափակիչը:
Հայաստանի Թենիսի Ֆեդերացիայից NEWS.am-ին հայտնում են, որ Ռուսաստանը ներկայացնող հայազգի Երվանդ Գասպարյանը հասել է եւ մենախաղերի կիսաեզրափակիչ եւ զուգախաղերի եզրափակիչ: Նա մենախաղերի կիսաեզրափակչում հանդիպելու է Վրաստանը ներկայացնող Նիկոլոզ Բասիլաշվիլիի հետ, մյուս կիսաեզրափակչում կհանդիպեն Իվան Նեդելկոն եւ Տոնի Անդրոիչը:
Այս մրցաշարի ամենաբարձր վարկանիշ ունեցող Միխայիլ Վասիլիեւը մեջքի վնասվածքի պատճառով այլեւս չի մասնակցում այս մրցաշարին:
Վաղը տեղի կունենան մրցաշարի եզրափակիչ խաղն ու փակման պաշտոնական արարողությունը:



























