Չինաստանի դեսպան Չժան Սյաոն Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ-արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Մուխթար Տլեուբերդիին փոխանցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինի կողմից Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին աջակցության եւ կայունացման հարցում վստահության խոսքերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Չինական կողմի նախաձեռնությամբ Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ - արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Մուխթար Տլեուբերդին ընդունել է ՉԺՀ դեսպան Չժան Սյաոյին։ Դեսպանը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի աջակցության եւ վստահության խոսքերով ուղերձը փոխանցել է պետության ղեկավարին՝ մեր երկրում իրավիճակի հնարավորինս շուտ կայունացման համար»,- ասվում է Ղազախստանի ԱԳՆ կայքում։
Նշվում է, որ, դիվանագետի խոսքով, չինական կողմը վճռականորեն հանդես գալիս ցանկացած ուժերի դեմ, որոնք խաթարում են կայունությունն ու անվտանգությունը Ղազախստանում, իսկ Չինաստանը Ղազախստանի հավատարիմ բարեկամն ու վստահելի գործընկերն է։





























