Ղազախստանի առաջին նախագահի եղբորորդին՝ Սամատ Աբիշը, շարունակում է զբաղեցնել հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը, շաբաթ օրը «Ինտերֆաքս»-ին հայտնել են ԱԱԿ-ի մամուլի ծառայությունից։
«Շարունակում է աշխատել առաջին տեղակալի պաշտոնում»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նա մանրամասնել է, որ ԱԱԿ-ում վարչության պետի երկու առաջին տեղակալ կա, այդ թվում՝ Աբիշը։
Նախօրեին սոցցանցերում տեղեկություններ հայտնվեցին, որ Աբիշն այլեւս չի զբաղեցնում ԱԱԿ-ի առաջին տեղակալի պաշտոնը, իբր նրան բերման են ենթարկել։ ԱԱԿ-ն հերքել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ այն իրականությանը չի համապատասխանում եւ սադրիչ է:
Սամատ Աբիշը Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի եղբորորդին է։





























