Վրաստանի արեւմտյան Թքիբուլի ածխահանքում պայթյուն է տեղի ունեցել։ Մեկ մարդ զոհվել է, ութ հոգի տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել։ Տուժած հանքագործներին շտապ հասցրել են Թբիլիսի, որտեղ նրանց ցուցաբերվել է բուժօգնություն, տեղեկացնում է վրացական Առաջին ալիքը։
Տուժածներից մեկի վիճակը ծանր է։ Նա ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է։ Նա մարմնի վերին հատվածի եւ շնչուղիների այրվածքներ ունի։
«Վրացածուխ» ընկերության, որը տնօրինում է հանքը, ներկայացուցիչները պատահարի վայրում հետաքննություն են իրականացնում։





























