Չիլիի ընտրված նախագահ Գաբրիել Բորիչը նշանակել է ապագա փոխնախարարներ, նրանցից մեկը տան աշխատող էր՝ 15 տարվա փորձով։ Այս մասին ասվում է քաղաքական գործչի հայտարարության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Բորիչը Twitter-ում հրապարակել է փոխնախարարների ցուցակը։ Նրանց թվում է կանանց եւ գենդերային արդարադատության հարցերով փոխնախարար Լուս Վիդալ Ուիրիկեոն։
«Մենք ողջունում ենք մեր գործընկեր Լուս Վիդալի՝ արհմիության նախկին ղեկավարի նշանակումը փոխնախարարի պաշտոնում», - ասվում է արհմիության թվիթթերյան հաղորդագրության մեջ։
Կնոջ համառոտ կենսագրության մեջ նշվում է, որ նա 15 տարի տան աշխատող է եղել Չիլիում տարբեր ընտանիքներում։





























