Հաղորդվում է, որ Ուկրաինան 20 թուրքական  «Բայրաքթար» ունի: Դրանք, գուցե, նշանակություն չունենալ Ռուսաստանի հետ ավելի լայն պատերազմում, գրում է Դեյվիդ Էքսը Forbes-ի իր հոդվածում։

«Մենք գիտեինք, որ Ուկրաինայում թուրքական արտադրության որսորդ-մարդասպան անօդաչուներ կան, որոնցից յուրաքանչյուրն ունակ է գտնել եւ ոչնչացնել թշնամու զրահատեխնիկան։ Մենք չգիտեինք, թե Կիեւին քանի մարտական ​​«Բայրաքթար» հաջողվեց ձեռք բերել, երբ ռուսական հզոր բանակը սկսեց կուտակվել Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով:

«Ընդհանուր առմամբ, Ուկրաինան մոտ 20 «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք ունի, բայց մենք կանգ չենք առնի»,- ասել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի խոսնակ, փոխգնդապետ Յուրի Իգնատը Al-Monitor-ի թղթակից Ամբերին Զամանին:

Քսան անօդաչուն շատ չէ, մինչդեռ նույնիսկ հոգնած ուկրաինական օդուժը մոտ 125 մարդատար մարտական ​​ինքնաթիռ ունի, իսկ ռուսական օդուժը կարող է հարյուրավոր ինքնաթիռներ հավաքել՝ Ուկրաինայի վրա հարձակվելու համար:

Ուկրաինայի զինված անօդաչուների պարկն էլ ավելի աննշան է թվում՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը հազարավոր զրահապատ մեքենա է տեղակայել, ինչը բավարար է առնվազն 75 գումարտակային տակտիկական թիմերի համար՝ Ուկրաինայի հասանելության սահմաններում:

Բայց TB-2-n` ճիշտ պայմաններում եւ ճիշտ աջակցության դեպքում, հզոր զենք է: 21 ոտնաչափ երկարությամբ տեսախցիկով հագեցած ԱԹՍ-ն, որը կառավարվում է 3 հոգանոց անձնակազմի կողմից ցամաքում, կարող է մինչեւ 80 մղոն երկու Smart Micro Munition կառավարվող հրթիռ տանել:
2020 թվականի կարճատեւ, սակայն դաժան պատերազմի ընթացքում ադրբեջանական անօդաչուները` մոտ 10 TB-2, առնվազն 567 հայկական մեքենա, հրետանի և հակաօդային պաշտպանության համակարգեր ոչնչացրին:

Ռուսաստանը Հայաստան չէ: Եւ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջեւ հնարավոր ավելի լայն պատերազմը շատ ավելի դաժան եւ վտանգավոր կլինի թռնող ցանկացած մեքենայի համար, քան համեմատաբար ցածր ինտենսիվության հայ-ադրբեջանական պատերազմը:

Ադրբեջանական TB-2-ներին շատ դեպքերում հաջողվում էր ոչ միայն սողոսկել հայկական հակաօդային պաշտպանության կողքով, այլեւ անօդաչուներն էին վնաս հասցնում այդ պաշտպանությանը։ TB-2-ները երեք «Ստրելա 10» հակաօդային պաշտպանության կարճ հեռահարության համակարգ, 16 «Օսա-ՇՈՐԱԴ»  մեքենաների եւ ԶՍՈւ-23-4 խոցեցին:

Ի պատասխան՝ հայերը երկու կամ նույնիսկ երեք TB-2 խոցեցին։ Հաղորդվում է, որ Հայաստանն անհաջող կերպով փորձում էր խզել անօդաչուների կառավարման ազդանշանն իր «Կրասուխա-4» ռադիոէլեկտրոնային պատերազմի սարքավորումներով:

Բայց ռուսական ուժերն ավելի շատ ու ավելի լավ հակաօդային պաշտպանության եւ ռադիոէլեկտրոնային պատերազմի համակարգեր ունեն, քան հայկական ուժերն ունեն կամ ունեցել են: Ռուսաստանը տեղակայում է հազարավոր շարժական զենիթա-հրթիռային համակարգեր, ինքնագնաց հրետանային կայանքներ եւ «երկիր-օդ»դաի հրթիռներ է տեղակայում:

Այնուամենայնիվ, ռուսական ուժերին երբեմն դժվար էր հակազդել փոքր անօդաչուներին։ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները բազմիցս պայթուցիկներով փոքր անօդաչուներ էին արձակում Սիրիայում ռուսական բազաների ուղղությամբ:

Ռուսական խլացուցիչներն արգելափակեցին անօդաչու թռչող սարքերի մի մասը. մյուսները խոցվեցին «Պանցիր» զենիթահրթիռային համակարգերի կողմից։ Բայց որոշներին հաջողվեց սողոսկել:

TB-2-ը  սերիական կվադկոպտերից վաելի մեծ է, եւ տեսականորեն այն ավելի հեշտ է նկատել: Բայց այն ավելի արագ է: Եվ կարող է իր հրթիռներն արձակել կիլոմետրերով հեռու գտնվող թիրախների ուղղությամբ:

Սակայն այս բոլոր գործոնները կարող են վիճելի լինել: Կարեւոր չէ, թե որքան արդյունավետ են ուկրաինական անօդաչու սարքերը կամ որքան անարդյունավետ է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը դրանց դեմ, եթե անօդաչուները երբեք գետնից չեն պոկվում:

Ուկրաինա վրա ռուսական հարձակմանը, ամենայն հավանականությամբ, ավերիչ հրետանային կրակ կնախորդեր՝ օդից եւ ծովից արձակվող թեւավոր հրթիռներ եւ ցամաքային բալիստիկ հրթիռներ:

Հաշվի առնելով, թե որքանով են ռուսները վախենում TB-2-ից եւ ատում այն, անօդաչու ստորաբաժանումները՝ դրանց հրամանատարական կցորդները, հաղորդիչները եւ անձնակազմին, ինչպես նաեւ բուն օդային տրանսպորտային միջոցները, անկասկած թիրախների ցուցակի ամենասկզբում կլինեն:

Միեւնույն ժամանակ, Կիեւը լրացուցիչ TB-2-ների պատվերներ է կատարել, ինչպես նաեւ համաձայնագիր է ստորագրել Թուրքիայի հետ՝ արտոնագրով անօդաչու թռչող սարքերի արտադրության համար»: