Բելառուսի օդային տարածքի մի հատվածը փակ է թռիչքների համար, հաղորդում է БЕЛТА-ն՝ հղում անելով ՊՆ-ին։
Բելառուսի օդային տարածքի անվտանգ օգտագործումն ապահովելու նպատակով Բելառուսի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը որոշում է կայացրել փետրվարի 24-ին ժամը 12։00-ից փակել Բելառուսի օդային տարածքի մի հատվածը հետեւյալ սահմանագծով՝ Բելառուսի պետական սահման, Վիսոկոյե, Բարանովիչի, Օսիպովիչի, Կրիչեւ, Բելառուսի պետական սահմանի հարավային հատվածից մինչեւ Վիսոկոյե:
Գործող սահմանափակման բարձրությունը կազմում է 0-ից մինչեւ 19 800 մ։





























