Չինական Envision AESC Group ընկերությունը, որը մարտկոցների փաթեթներ է մատակարարում Nissan Leaf-ի համար, հայտարարել է նոր մարտկոցների մոտալուտ թողարկման մասին, որոնք մինչև 1000 կիլոմետր վազք կապահովեն, գրում է Motor-ը։

Ընդ որում, խոսքը սկզբունքորեն նոր տեխնոլոգիայի մասին չէ. Envision-ը պարզապես կվերանայի մարտկոցների բաղադրակազմը եւ կկրկնապատկի բջիջների թիվը:

Ըստ Nikkei Asia-ի՝ նոր մարտկոցների արտադրությունը կկազմակերպվի Ճապոնիայի Իբարակի պրեֆեկտուրայի նոր գործարանում 2024 թվականին։ Մարտկոցները կրկնակի հզորություն կունենան՝ նույն չափերով, բայց՝ ավելի արդյունավետ։

Լիցքավորման ժամանակը, օրինակ, կկրճատվի 30 տոկոսով՝ մինչեւ 20 րոպե: Սակայն զանգվածը եւս կավելանա: Օրինակ, վերջերս հայտնի դարձավ, որ 247 կիլովատ/ժամ հզորությամբ GMC Hummer EV մարտկոցն ավելի քան 1.3 տոննա է կշռում: