Երեկ՝ փետրվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 22:00-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտա-Նալբանդյան փողոցի խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչ, 25-ամյա Նաիրա Փանոսյանի վարած Hyundai Veloster  մակնիշի և Երևանի բնակիչ, 30-ամյա Տիգրան Հարությունյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով տուժածներ չկան: