Windows 11 օպերացիոն համակարգի «Գործարկում» կոճակը դադարել է աշխատել։ Ինչպես տեղեկացնում է Windows Latest-ը, կոճակի չաշխատելը կապվում է KB5010414 թարմացման հետ։

Օգտատերերի խոսքով՝ մենյուն ավտոմատ կերպով անհետանում է, երբ կուրսորը պահում են դրա վրա։ Կոճակն անհետանում է նաեւ, երբ փորձ է արվում սեղմել վահանակի պատկերների վրա։

Microsoft-ում հավաստիացրել են, որ թա թարմացման սխալ չէ, ոչ էլ բագ։ Ընկերությունում ասել են, որ դա «կոնստրուկտիվ առանձնահատկություն» է, որը կլրամշակվի օպերացիոն համակարգի հաջորդ տարբերակներում։

Ընկերությունում նշել են, որ հիմա Windows 11-ի վիջեթների վահանակը գտնվում է ձախ մասում, դրա համար «Գործարկումը» կարող է անհետանալ կուրսորն աշխատեցնելիս։ Լրագրողները պարզել են, որ «Գործարկումն» անհետանում է, հենց որ կուրսորն ուղղվում է դեպի վահանակի ձախ մաս, անգամ եթե օգտատերերը չեն փորձում գործ ունենալ վիջեթների հետ։