Ավստրալիայի իշխանություններն էլ ավելի մեծ թվով մարդկանց են կարգադրել լքելիրենց տները ամենամեծ քաղաքում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղի պատճառով, հայտնում է Reuters-ը։
Ավստրալիայի արեւելյան ափը տուժել է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, որը կտրել է քաղաքները եւ հեղեղել հարյուրավոր տներ եւ ագարակներ:
Մեկ շաբաթ առաջ սկսված ջրհեղեղից հետո 13 մարդ է մահացել։
«Մենք կարծում ենք, որ իրավիճակը կվատթարանա»,- լրագրողներին ասել է Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Դոմինիկ Պերոտը՝ հավելելով, որ տարհանման հրամանները եւ նախազգուշացումները կտարածվեն մոտ կես միլիոն մարդու վրա:
Որոշ վայրերում ջրհեղեղները, ամենայն հավանականությամբ, ավելի ուժեղ կլինեն, քան անցյալ տարվա ջրհեղեղները, որոնք ամենածանրն էին վերջին 60 տարվա ընթացքում:
Սիդնեյի որոշ արվարձաններում վերջին 24 ժամում ավելի քան 100 մմ անձրեւ է տեղացել:
Սիդնեյում, որտեղ ավելի քան 5 միլիոն մարդ է ապրում, մարտին միջին տեղումները մոտ 140 մմ էին կազմում:
Արբանյակային լուսանկարները ցույց են տվել, որ փոթորիկը հեռվանում է Սիդնեյից, սակայն քաղաքի արեւմուտքում գտնվող մի քանի արվարձաններ դեռ պայքարում են ջրի բարձրացման հետ:





























