Զապորոժիեի ԱԷԿ-ի (Էներգոդար) ուսումնամարզական համալիրում հրդեհը շարունակվում է։ Ինչպես Facebook-ում տեղեկացնում է Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, հինգ հարկ ունեցող ուսումնամարզական համալիրի հետախուզմամբ պարզվել է, որ հրդեհը շարունակվում է երրորդ, չորրորդ եւ հինգերորդ հարկերում։ «Նախնական տվյալներով՝ զոհեր եւ տուժածներ չկան։ Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված են 44 մարդ եւ ծառայության 11 միավոր տեխնիկա»։

«Ժամը 05.55-ին հրդեհը Էներգոդար քաղաքում գտնվող Զապորոժիեի ԱԷԿ-ի ուսումնամարզական համալիրում (60х40 մետր չափերով) տեղայնացվել էր 2 հազար քառակուսի մետր մակերեսի վրա»։