ԱՄՆ ռազմածովային ուժերը հայտնաբերել են հունվարին անհաջող վայրէջքից հետո Հարավչինական ծովն ընկած F-35C ռազմական ինքնաթիռը:
Բեկորները հեռակառավարվող մեքենայի միջոցով դուրս են բերվել մոտ 12400 ֆուտ խորությունից:

ԱՄՆ ՌԾՈւ-ի 7-րդ նավատորմի հայտարարության մեջ ասվում է, որ այն ինքնաթիռով կուղարկվի մոտակա ռազմական հաստատություն՝ միջադեպի շարունակվող հետաքննությանը նպաստելու համար:

Յոթ ամերիկացի զինծառայող էր տուժել ռազմավարական Հարավչինական ծովում վարժանք անցկացնող USS Carl Vinson ավիակրի վրա հունվարին տեղի ունեցած վթարի հետեւանքով։