Անգլիայի բնակիչը տուն է գնել եւ այնտեղ 300 000 ֆունտ սթեռլինգ ընդհանուր արժողությամբ անտիկվարիատի հավաքածու գտել, հայտնում է LADBible-ը: Տղամարդու խոսքով՝ գտածոյի մեծ մասը վերաբերում է անցյալի տարիների նորաձեւությանը, գրում է GazetaRu-ն։

Ալեքս Արչբոլդը հին տունը գնել է նախորդ սեփականատիրոջ մահից հետո: Գործարքի համար տղամարդը վճարել է 7331 ֆունտ սթեռլինգ՝ այս արժեքը ներառել է նաեւ նախորդ բնակիչների թողած բոլոր իրերը: Բրիտանացին, ով երկար տարիներ հնաոճ իրեր է գնել ու վաճառել, սկսելով հնոտիները ջոկել, անմիջապես հասկացել է, թե ինչպես է իր բախտը բերել։

Պարզվել է, որ տանը Tiffany-ի բազմաթիվ վինտաժային զարդեր կան եւ Chanel-ի եւ Burberry-ի հագուստով մի ամբողջ զգեստապահարան։ Բացի այդ, Ալեքսը գտել է փողով լի դրամապանակներ, 100 ունցիա կշռող արծաթյա ձուլակտոր եւ ոսկե ու ադամանդե մատանիներով լի պայուսակներ։

«Սա լավագույն ներդրումն է, որը ես երբեւէ արել եմ»,- մեկնաբանել է նա:

Արչբոլդը հաշվել է, որ ընդհանուր հավաքածուն մոտ 300 000 ֆունտ սթեռլինգ արժե։ Տղամարդը մտադիր է հայտնաբերված իրերը աճուրդի հանել։