Մարտի 9-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռներում եւ նախալեռներում՝ ձյան տեսքով։ Լեռնային շրջաններում առանձին հատվածներում սպասվում է բուք. Օդերեւութաբանները կանխատեսում են նաեւ արեւմտյան քամու ուժգնացում՝ տեղ-տեղ մինչեւ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը Լոռու, Տավուշի եւ Սյունիքի մարզերում կնվազի 5-7 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +10+12։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -3-7, ցերեկը՝ -2 + 3,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ 0+2,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ 0 + 2, ցերեկը՝ + 4 + 7,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ -2 + 3,

Լոռիում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ -1 + 4,

Տավուշում՝ գիշերը՝ 0 + 4, ցերեկը՝ + 2 + 6,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ 0-2,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +2 + 4, ցերեկը՝ + 6 + 9,

Արարատում՝ գիշերը՝ +3 + 5, ցերեկը՝ + 11 + 13,

Արմավիրում՝ գիշերը՝ +2 + 4, ցերեկը՝ + 8 + 10,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ -2 + 3,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +2 + 5, ցերեկը՝ + 9 + 12,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +10+13,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -1 + 5, ցերեկը՝ + 4 + 8,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +2 + 5, ցերեկը՝ + 8 + 13։