Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը երկրում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել մայրցամաքի արեւելյան եւ հյուսիսարեւելյան ափերին ջրհեղեղի պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով կառավարության հայտարարությանը։
«Ես մտադիր եմ առաջարկել գեներալ-նահանգապետին արտակարգ դրության ռեժիմ հայտարարել Նոր Հարավային Ուելսում եւ Քվինսլենդում ջրհեղեղների պատճառով: Սա դաշնային իշխանությանը կտրամադրի լիազորություններ, որոնք թույլ կտան խուսափել տեղում օգնություն տրամադրելու ցանկացած բյուրոկրատական քաշքշուկից»,- ասել է վարչապետը:





























