Հանրապետության տարածքում մարտի 11-ին շրջանների զգալի հատվածում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռներում եւ նախալեռներում՝ ձյան տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է բուք, ճանապարհներին տեսանելիությունը ցածր է։ Օդերեւութաբանները կանխատեսում են նաեւ արեւմտյան քամու ուժգնացում՝ տեղ-տեղ մինչեւ 15-20 մ/վ։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ, ցերեկը օդերեւութաբանները կանխատեսում են քամու ուժգնացում մինչեւ 14-18 մ/վ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +9+11։
Օդի ջերմաստիճանը մարզերում․
Շիրակում՝ գիշերը՝ -3-7, ցերեկը՝ -1 + 3,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ 0 + 4,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -2 + 1, ցերեկը՝ + 8 + 10,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ 0 + 5,
Լոռիում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ 0-4,
Տավուշում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ -1 + 2,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ 0-3,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -1 + 2, ցերեկը՝ + 7 + 10,
Արարատում՝ գիշերը՝ +1 + 4, ցերեկը՝ + 10 + 13,
Արմավիրում՝ գիշերը՝ +1 + 3, ցերեկը՝ + 9 + 11,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -2-4, ցերեկը՝ 0+2,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +2 + 5, ցերեկը՝ + 8 + 12,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +1 + 3, ցերեկը՝ + 6 + 9,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -1-3, ցերեկը՝ 0 + 4,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ 0 + 5, ցերեկը՝ + 7 + 11։





























