Խորվաթիայի իրավապահ մարմինները պարզում են Զագրեբի ծայրամասում գտնվող թաղամասերից մեկում անհայտ օբյեկտի ընկնելու հանգամանքները։ Hina գործակալության հաղորդմամբ՝ դեպքի վայրում հայտնաբերվել է պայթյունաձագար եւ երկու անկարգել։
Միջադեպը, որի ժամանակ պայթյուն է հնչել, տեղի է ունեցել ուրբաթ ուշ երեկոյան։ Տուժածներ չկան, սակայն վնասվել է մի քանի մեքենա։
Անհայտ օբյեկտի անկման գոտին շրջափակվել է։




























