Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր` հուլիսի 27-ին ժամանում է Բաքու: Այցի շրջանակներում նա առանձին կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, այնուհետեւ բանակցություն կընթանան ընդլայնված կազմով:

Պաշտոնական հանդիպումներից հետո, Էրդողանը կայցելի Շահիդների ծառուղի, նաեւ ծաղիկներ կդնի Հեյդար Ալիեւի գերեզմանին:

Նույն օրը երեկոյան Ադրբեջանի նախագահի անունից ի պատիվ Թուրքիայի վարչապետի «Գյուլիստան» պալատում կտրվի պատվավոր ընթրիք, հաղորդում է 1news.az-ը` վկայակոչելով Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատանը: