Շիրակի մարզի աշխատունակ միածնող (միակողմանի ծնողազուրկ, միայնակ մոր, ամուսնալուծված անձի) ընտանիքի մայրերի զբաղվածության ապահովման նպատակով կիրականացվի «Կանանց տնտեսական զորեղացումը բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում» զբաղվածության խթանման ծրագիրը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Շիրակի մարզպետարանից։

Առաջնահերթություն տրվելու է նրանց, ովքեր՝

դիմելու պահին չեն աշխատում,

ընդգրկված են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում,

ունեն երկու և ավել անչափահաս երեխա։

Ծրագրին մասնակցելու համար հնարավոր է լրացնել հայտադիմում ինչպես առցանց, այնպես էլ առձեռն մինչև ս.թ. մարտի 25-ը Միասնական սոցիալական ծառայության Շիրակի մարզի տարածքային կենտրոններում։

Առցանց հայտադիմումը հասանելի է հետևյալ հղումով։

Ծրագիրն իրականացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Հայաստանում Արաբական միացյալ էմիրությունների դեսպանատան, «Զայեդ» բարեգործական և հումանիտար հիմնադրամի աջակցությամբ ու Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությամբ։

Ծրագրի պայմանների, փուլերի և այլնի վերաբերյալ առավել մանրամասն՝ այստեղ։