Արեւելյան Անտարկտիդայում Հռոմի չափերի սառցադաշտն ամբողջությամբ հալվել է ռեկորդային բարձր ջերմաստիճանի օրերին:
Գիտնականները հայտնել են, որ մոտ 1200 քառակուսի կիլոմետր մակերեսով Կոնգեր սարցադաշտը փլուզվել է մարտի 15-ին:
Անցյալ շաբաթ արեւելյան Անտարկտիդայում անսովոր բարձր ջերմաստիճան էր գրանցվել. մարտի 18-ին Կոնկորդիա կայանում ռեկորդային ջերմաստիճան էր գրանցվել՝ -11.8°C, ինչը սեզոնային նորմայից ավել էր 40°C-ով: Ջերմաստիճանի ռեկորդային ցուցանիշը մթնոլորտային գետի արդյունքն էր, որը որսում էր ջերմությունը մայրցամաքի վրա:
Ծանծաղուտային սառցադաշտերը սառցե վահանների շարունակությունն են, որոնք լողում են օվկիանոսի վերեւում եւ կարեւոր դեր են խաղում ներքին սառույցի զսպման գործում: Առանց դրանց ներքին սառույցն ավելի արագ է հոսում օվկիանոս՝ ծովի մակարդակի բարձրացման պատճառ դառնալով:
ՆԱՍԱ-ի եւ Վուդս Հոուլի օվկիանոսագիտական ինստիտուտի մասնագետ, դոկտոր Քեթրին Քոլելո Ուոքերը նշել է, որ թեւ Կոնգերի սառցադաշտը համեմատաբար փոքր է, «այն Անտարկտիդայում փլուզման ամենակարեւոր իրադարձություններից մեկն է դարձել 2000-ականների սկզբին Լարսեն Վ սառցադաշտի հալվելուց հետո»: «Ամենայն հավանականությամբ, այն լուրջ հետեւանքներ չի ունենա, սակայն վկայում է այն մասին, որ դա կարող է տեղի ունենալ»,- ասել է Ուոքերը:





























