Մարտի 28-ին՝ ժամը 12:00-ին, Լոռու մարզի Թումանյան համայնքի Մարց բնակավայրում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով վարժանք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Գործարկվելու է բնակավայրի շչակը:
ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:





























