Հայաստանի կառավարությունն այսօր` հուլիսի 28-ին կայացած նիստում վերջին մեկ ամսում երկրորդ անգամ անդրադարձավ Լոռիի մարզպետ Արամ Քոչարյանի պաշտոնանկության հարցին:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ հունիսի 14-ին կառավարությունը Լոռիի մարզպետին ազատել է աշխատանքից, սակայն որոշումն ուժի մեջ է մտնում օգոստոսի 12-ից` մարզպետի արձակուրդում գտնվելու կապակցությամբ: Սակայն այսօր կառավարությունը վերանայեց իր այդ որոշումը եւ մարզպետին աշխատանքից ազատեցին հուլիսի 28-ից:
Որոշման մեկ այլ կետով Ալավերդիի քաղաքապետ Արթուր Նալբանդյանը նշանակվեց Լոռիի մարզպետ: Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս կապակցությամբ նշեց, որ Ա. Նալբանդյանը երկու անգամ ընտրվել է քաղաքապետի պաշտոնում եւ վայելում է համաքաղաքացիների վստահությունը:




























