ՆԱՏՕ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը Թուրքիայի մայրաքաղաք կայցելի` քննարկելու ՆԱՏՕ-ի կողմից Արեւելյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայելուն վերաբերող հարցեր:

Ինչպես հաղորդում է թուրքական TRT-ն, այդ թեման քննարկվել է նաեւ Սոչիում`  Ռուսաստան-ՆԱՏՕ գագաթաժողովի ժամանակ, սակայն կողմերի միջեւ կրկին տարաձայնություններ են եղել եւ Մոսկվան զգուշացրել է ՆԱՏՕ-ին հնարավոր անցանկալի հետեւանքների մասին:

Մեդվեդեւի հատուկ ներկայացուցիչը Անկարայում կներկայացնի Մոսկվայի պահանջները` հակահրթիռային պաշտպանության համակարգերում պարիտետային մասնակցության վերաբերյալ, իսկ հուլիսի 29-ին կանցկացնի մամուլի ասուլիս: