Դիլիջանում ապրիլի 3-ին բացվել է UWC Dilijan միջազգային դպրոցի ուսանող-շրջանավարտների վիզուալ արվեստների ամենամյա ցուցահանդեսը՝ «Որտե՞ղ է արվեստը» խորագրով:

Ցուցահանդեսին մասնակցել է 22 ուսանող ԱՄՆ-ից, Ֆինլանդիայից, Հայաստանից, Ռուսաստանից, Նիդեռլանդներից, Ղազախստանից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Թուրքիայից, Շվեդիայից, Լիբանանից, Ճապոնիայից, Սիրիայից եւ Կամբոջայից:

Ուսանողները, մասնավորապես, հնարավորություն են ստանում UWC Dilijan դպրոցում ուսանելու երկու տարում աշխատել եւ ստեղծագործել իրենց հատկացված ստուդիաներում: Ցուցասրահներում ուսանողներին առանձին անկյուններ են հատկացվել, որոնցում հնարավոր է ծանոթանալ նրանց բավականին ինանքտիպ եւ համարձակ գործերին:

Յուրաքանչյուր աշխատանք առանձնանում է իր անկրկնելի ոճով, որոնցում երիտասարդ ստեղծագործողները, ջանք չխնայելով, իրենց հոգին են ներդրել: Յուրաքանչյուր աշխատանք առանձնանում է իր անկրկնելի ոճով, որում երիտասարդ ստեղծագործողները, ջանք չխնայելով, իրենց հոգին են ներդրել: Աշխատանքներից շատերն, այսպես, թե այնպես, կապված են եղել յուրաքանչյուր նկարչի կյանքի որոշակի հատվածի հետ: Յուրաքանչյուր աշխատանք ստիպում է մտածել գոյություն ունեցող սահմանների մասին, այս կամ այն ժողովուրդների ներկայացուցիչների մշակութային եւ ավանդական առանձնահատկությունների մասին: UWC Dilijan-ի ուսանող-շրջանավարտների ազատ, մշակութային փոխանակումն, անկասկած, դրական է անդրադարձել ցուցահանդեսի ընդհանուր որակի եւ մթնոլորտի վրա:

Ցուցահանդեսի նպատակը, հեղինակների խոսքով, ժամանակակից աշխարհում արվեստի համար տեղ բացելն է: COVID-19-ի համավարակը եւ միջազգային քաղաքական իրավիաճակը լրջորեն ազդել են երիտասարդ հեղինակների վրա: Նրանք բազմաթիվ սուր հարցեր են բարձրացրել, ինչպես օրինակ՝ կյանքի իմաստը, հասարակությունը, բնությունը, մարդու իրավունքները եւ մշակութային ժառանգությունն արվեստում: Այս ցուցահանդեսը հնարավորություն է տալիս տեսնելու ուսանողների անկեղծ փորձերը՝ պատասխաններ գտնելու վերոնշյալ հարցերից շատերին:

«Այս ցուցահանդեսում ներկայացված են UWC Dilijan դպրոցի վիզուալ արվեստների կուրսի ուսանողների դիպլոմային աշխատանքները: Այսինքն, այս ցուցահանդեսի վերջում IB դիպլոմ ստանալու համար ուսանողները համապատասխան գնահատական կստանան: Ապագայում այդ դիպլոմը նրանց կօգնի ընդունվելու ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ այլ երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններ»,- հայտնել է դպրոցի արվետսների բաժնի ղեկավար Յարոսլավ Զաբավսկին:

Միեւնույն ժամանակ վերջինս խոստովանել է, որ իր ստեղծագործությունները ցուցահանդեսին ներկայացված չեն եղել: Դրանք այլ վայրում են ներկայացված եղել:

«Այսօր նրանց օրն է, եւ այսօր նրանք պետք է լինեն ուշադրության կենտրոնում»,- ընդգծել է նկարիչը:

Վիզուալ արվեստների ցուցահանդեսն ամենամյա միջոցառում է, որը դպրոցում անցկացվում է դրա բացման պահից, այսինքն՝ 2014 թ. ի վեր: