Բեռնարդ Մեդոֆի մեքենայություններից տուժածներին կվերադարձնեն եւս մեկ մլրդ դոլար: Ինչպես հաղորդում է «Էխո Մոսկվին», համապատասխան համաձայնագիր է կնքվել Tremont Group Holdings հիմնադրամի հետ:

Այսպիսով, ընդհանուր գումարը, որը դատապաշտպանը կարողացել է վերադարձնել ֆինանսական բուրգի զոհերին, կանցնի 8,5 մլրդ դոլարից: Ընդ որում, դեռ շատ աշխատանք կա. դա միայն միայն փողերի մի մասն է, որը կորցրել են Բեռնարդ Մեդոֆի ընկերության ներդրողները:

Հիշեցնենք, որ 2008-ի դեկտեմբերին ԱՄՆ-ում բացահայտվել է մեծագույն ֆինանսական բուրգը, որը ստեղծել ու ղեկավարել է հայտնի ֆինանսիստ Բեռնարդ Մեդոֆը` NASDAQ բորսայի տնօրենների խորհրդի նախկին նախագահն ու Bernard L.Madoff Investment Securities LLC ներդրումային ընկերության հիմնադիրը: «Դարի խաբեբան» 150 տարվա ազատազրկման է դատապարտվել: Նրա գործողություններից տուժել է 3 մլն մարդ: