Կալիֆոռնիայի ոստիկանությունը շարունակում է որոնել առնվազն երկու մարդու, որոնք զանգվածային հրաձգություն են բացել Սակրամենտոյում, ինչի հետեւանքով զոհվել է 6, վիրավորվել 12 մարդ, հայտնում է PA MEDIA-ն։

Ոստիկանության պետ Քեթի Լեսթերը հրապարակել է հետաքննության մի քանի մանրամասներ, սակայն նա խնդրել է հանրությանը տեսագրություններ տրամադրել եւ այլ ապացույցներ, որոնք կարող են օգնել գտնել կրակողներին:

«Բռնության այն մասշտաբները, որոնք հենց նոր տեղի են ունեցել մեր քաղաքում, աննախադեպ են իմ այստեղ անցկացրած 27 տարիների ընթացքում»,- ասել է նա լրագրողներին մամուլի ասուլիսում։ «Մենք ցնցված եւ վշտացած ենք այս ողբերգությունից, բայց մենք, որպես գործակալություն, նաեւ լի ենք վճռականությամբ՝ գտնելու մեղավորներին եւ արդարադատություն իրականացնելու զոհերի եւ նրանց ընտանիքների համար»:

Երկուշաբթի առավոտյան հանցագործության վայրի մոտ մոմեր, փուչիկներ ու ծաղիկներ են հայտնվել։

Փողոցները կրկին բացվել են ավտոմեքենաների եւ հետիոտների երթեւեկության համար։