Realme ընկերությունը ներկայացրել է Pad Mini-ը՝ բյուջետային հատվածի նոր կոմպակտ պլանշետը: Պլանշետի առաջին շուկան կլինի Ֆիլիպինները, իսկ ավելի ուշ սարքը կհայտնվի այլ երկրներում, գրում է «Կոմերսանտը»։
Unisoc T616 չիպի վրա կառուցված նորույթը ստացել է 7,8 դյույմանոց IPS-էկրան՝ 1340x800 պիքսել թույլատրությամբ։ Շուկա կմտնեն պլանշետի երկու տարբերակներ՝ երկուսն էլ կստանան 4 ԳԲ օպերատիվ հիշողություն, բայց կունենան 32 ԳԲ կամ 64 ԳԲ ներքին հիշողություն։ Սկզբում կհայտնվի LTE-ով տարբերակը, իսկ ավելի ուշ՝ միայն Wi-Fi-ով աշխատողը:
Նախատեսված են 5 MP դիմացի տեսախցիկ եւ 8 MP հիմնական տեսախցիկ, 6400 mAh մարտկոցը ապահովում է արագ լարային լիցքավորում մինչեւ 18 Վտ, որը ներառված է հավաքածուի մեջ, եւ ունի հակադարձ անլար լիցքավորման գործառույթ: Նախատեսված են USB-C միակցիչներ եւ 3,5 մմ աուդիոելք:
Նոր Realme Pad Mini-ն շուկա դուրս կգա Android 11 օպերացիոն համակարգով՝ պլանշետների համար հարմարեցված Realme UI-ի թաղանթով։





























