Օրերս քաղաքի սրտում հայտվեցին պաստառներ, որոնց վրա պատկերված են մարդիկ՝ «Ես եմ ստեղծում քո հագուստը» գրությամբ։ Պաստառները ALEX հայկական բրենդի նոր արշավի մի մասն են, որով ընկերությունը շնորհակալություն է հայտնում իր բոլոր աշխատակիցներին և ցույց է տալիս սպառողին, թե ով է իր ամենօրյա աշխատանքով ստեղծում հագուստ, որը հայկական շուկայում մեծ սեր և պահանջարկ է վայելում։

Հայկական արտադրանքն արտահայտող made in Armenia պիտակը խորհրդանշում է որակը, որը բարձր են գնահատում սպառողները։ Այս ամենն ապացուցվում է նաև թվերով․ երկու տարվա ընթացքում ALEX-ի խանութների թիվը հասել է 6-ի, ապրանքների պահանջարկը կտրուկ մեծացել է, ընդլայնվել են արտադրական ծավալները, ստեղծվում են նոր աշխատատեղեր։

Ընկերության մարքեթինգային բաժնից հայտնում են՝ ընկերությունը մշտապես արժևորում է իր աշխատակիցներին, գնահատում նրանց ջանքերը, իսկ արշավը թույլ է տալիս ավելի բարձրաձայն խոսել այդ մասին։ ALEX-ը մեծ ընտանիք է, որտեղ կարևոր են բոլորը։

ALEX ընկերությունը, բարձր որակը սահմանելով որպես նշաձող, ստեղծում է կանանց, տղամարդկանց և երեխաների համար նախատեսված հագուստ, ներքնազգեստ և աքսեսուարներ՝ յուրաքանչյուր սեզոն սպառողին ներկայանալով նոր տեսականիով և նորաձև մոդելներով։

Մոտ մեկ շաբաթ առաջ վերաթողարկվել է ALEX-ի կայքը, որն ունի համաշխարհային առաքման հնարավորություն, և կարելի է պատվերներ կատարել աշխարհի ցանկացած վայրից։

ALEX-ի պահանջարկը մեծանում է նաև արտերկրում, ինչը չի կարող ուրախալի չլինել․ գերհագեցած շուկայում մարդիկ նախընտրում են հայկական ALEX-ը, և լիահույս ենք, որ հայկական բրենդը շատ շուտով կգրավի նաև միջազգային շուկան, ինչը կդառնա բոլորիս ձեռքբերումը։

Հայկական պիտակն այլևս որակի պիտակ է, և այս գործում իր մեծ ներդրումն ունի ALEX-ը։

«Մենք հպարտությամբ կարող ենք նշել, որ սա եզակի դեպքերից է, երբ Հայաստանում տեքստիլ արդյունաբերությունը հասել է նման ծավալների և առաջարկում է նման բազմազան ընտրություն ընտանիքի բոլոր անդամների համար», - հայտնում են ALEX-ի մարքեթինգի բաժնից։