Ինչու՞ թարմացնել iPhone SE-ի վերջին տարբերակը

Երրորդ սերնդի iPhone SE-ի թողարկումը միայն առաջին հայացքից կարող է ժամանակավրեպ իրադարձություն թվալ։ Իսկ երկրորդ հերթին՝ այն երկարատև ճգնաժամի դարաշրջանում ծախսերի օպտիմալացման հիանալի տարբերակ է:

  • Ի՞նչ առավելություններ ունի նոր SE-ն;
  • Ինչով է այն տարբերվում նախորդներից;
  • Որո՞նք են iOS-ի առավելությունները;
  • Արդյո՞ք նոր SE-ն կհամապատասխանի ինձ:

Երրորդ սերնդի iPhone SE-ն պահպանել է այն բոլոր հատկանիշները, որոնք իրապես գնահատում են կոմպակտ սարքերի սիրահարները․ կոկիկ կորպուս, 4,7 դյույմանոց հարմարավետ էկրան և ծանոթ Home կոճակ Touch ID-ով:

Վերջին ձեռքբերումների թվում է մինչ օրս ամենահզոր Bionic A15 չիպը՝ 16 միջուկանի նեյրոնային շարժիչով: Նույնը iPhone 13-ի պարագայում է։ Սա նշանակում է հավելվածների առավելագույն արագություն՝ ներառյալ խաղերը, անխափան անիմացիան և առհասարակ որակյալ աշխատանքը։ Միևնույն ժամանակ, iPhone SE-ն շարունակում է մնալ մատչելի տարբերակը՝ Apple-ի վերջին սարքերի շրջանում:

Նոր մոդելը կարող է պարծենալ նաև հետևյալ հատկանիշներով.

  • RAM-ի քանակով 4 ԳԲ-ում;
  • 5G աջակցությամբ;
  • Այս պահին ամենադիմացկուն առջևի և հետևի  ապակիներով;
  • Ազնվական ՝ կապույտ-սև Midnight, ոսկեգույն Starlight և վառ կարմիր (PRODUCT) RED գունապնակով։

Տեխնիկական բնութագրերով iPhone SE-ն զգալիորեն գերազանցում է 2018 թվականից մինչ օրս արտադրված  Apple-ի բոլոր սարքերին։ Չիպի հզորությամբ գերազանցում է բոլորին։

Apple-ին հաջողվել է մեծացնել վիդեո նվագարկման տևողությունը՝  մարտկոցի աշխատանքը հասցնելով մինչև 15 ժամի։

Նոր iPhone SE-ի հիմնական տեսախցիկը մեկն է, սակայն նկարահանման որակով և այն օգտագործելու զգացողությամբ այն չի զիջում վերջին մոդելներին՝ շնորհիվ  պրոցեսորի հզորության։ Հաճելի նորույթներից է Deep Fusion ֆունկցիան և լուսանկարում առկա նոր ոճերը։

Ինչպես 2018 թվականից հետո արտադրված բոլոր մոդելները, նոր iPhone SE-ում ևս առկա է երկու SIM քարտ՝ ֆիզիկական nano-SIM և թվային e-SIM:

Դուք կարող եք ձեռք բերել թարմացված iPhone SE-ն Հայաստանում Apple-ի պաշտոնական վերավաճառողներից՝ iSpace,  Mobile Centre, Vega, ZigZag, iStore, Ucom, MTS.