Հինգշաբթի առավոտյան ոսկու գինն ընկնում է՝ նախորդ հինգ օրերի ընթացքում աճից հետո, վկայում են աճուրդների տվյալները:

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է 10.4 դոլարով կամ 0.52 տոկոսով՝ մինչեւ 1974.3 դոլար տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի մայիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.2 տոկոսով՝ մինչեւ 25.98 դոլար ունցիայի դիմաց: