Սյունիքի մարզում, ապրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 15։10-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 43-ամյա Գ․ Միրզոյանը իր վարած Toyota XUM մակնիշի ավոտմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 215․5 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել դաշտում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդ Գ․ Միրզոյանն ու նրա ուղևոր Սյունիքի մարզի բնակիչ 38-ամյա Ե․ Ծատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն:
Կայքի տեղեկություններով՝ վարորդ Գ․ Միրզոյանը աշխատում է ՍՊԸ տնօրեն, իսկ վիրավոր Ե․ Ծատրյանը՝ նշված ՍՊԸ-ում որպես պահեստապետ։





























