Երեւանում, այսօր, ապրիլի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13։10-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Նորքի հեռուստաաշտարակից դեպի ժողովրդին հայտնի «Սարի Թաղի կալցեվոյի» հատվածում բախվել է բետոնե եզրաքարին և, գլխիվայր շրջվելով, մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։