Իլոն Մասկը պատրաստ է իր սեփական միջոցներից 10-15 մլրդ դոլար ներդնել Twitter Inc-ը գնելու համար եւ նախատեսում է մոտ 10 օրից մրցութային առաջարկ ներկայացնել, հայտնում է New York Post-ը՝ վկայակոչելով երկու աղբյուրների։

Միլիարդատերը դիմել է Morgan Stanley-ին՝ եւս 10 մլրդ դոլար հավաքելու համար:

Սոցիալական ցանցն անցյալ շաբաթ «թունավոր հաբի» մարտավարություն է օգտագործել, որպեսզի պաշտպանի իրեն երկրորդ խոշոր բաժնետիրոջ կողմից 43 մլրդ դոլարով գնելու առաջարկից: