Ապրիլի 21-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Երասխահուն բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է համայնքում առկա շչակը:

«Խնդրում ենք չանհանգստանալ»,-հորդորում են ԱԻ նախարարությունից։