«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ։

«Շնորհավորում եմ Հայաստանի և աշխարհի մեր եզդի եղբայրներին և քույրերին՝ Նոր տարվա` Չարշամա Սարսալի կապակցությամբ։

Ցանկանում եմ բարեբեր և հաղթանակների տարի։ Մաղթում եմ, որ 2014 թվականի ցեղասպանությունից փախստական դարձած եզդիները արագ վերադառնան իրենց հայրենի բնակավայրեր։

Հայաստանաբնակ եզդիներին սիրով կոչ եմ անում մասնակցել մեր երկրի ապագայի կերտմանը։

Շնորհավոր Նոր տարի», - ասված է ուղերձում։